Հնդկաստանում ոստիկանները ստորգետնյա գործարաններում աշխատող շուրջ 400 ստրկացած երեխաների են փրկել
Հնդկաստանի ոստիկանությունը երկրի հյուսիսային Անդհրա-Փրադեշ նահանգի կենտրոնում՝ Հայդարաբադում իրականացրած գործողությունների արդյունքում քաղաքում գործող ստորգետնյա գործարաններ են հայտնաբերել և այնտեղից դուրս բերել ստրկության մատնված մոտ 400 անչափահաս երեխաների: Այս մասին հաղորդում է Tass գործակալությունը:
Ոստիկանները 2 շաբաթ դարանակալել են նշված տարածքները, ստուգումներ անցկացրել, ինչից հետո դիմել համապատասխան գործողությունների: Պարզվել է, որ երեխաներից շատերին հենց իրենց ծնողներն են վաճառել գործարանատերերին 5000-10,000 ռուպիով (80-160 ԱՄՆ դոլար):
Թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվել է 30-ից ավելի մարդ: