9009 դիտում
21:19 10-04-2017
Տեղի կունենա «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգ` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունների կատարմամբ
հանդես կգան` կոմպոզիտորը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/:
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կատարումներով հանդես կգան մեներգիչներ՝ Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահե Հախվերդյանը:
Երեկոյի ընթացքում կհնչի հատուկ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը:
Նմանատիպ նյութեր
43677 դիտում
22:41 29-03-2018
Ապրիլի 4-ին Ազատության հրապարակում տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ ազգի բոլոր հերոսներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
955 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
910 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան
739 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին