54216 դիտում
10:57 22-09-2017
Ողբերգական վրաերթ Տավուշի մարզում. 26-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային, վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Դավիթ Դարբինյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական կայազորային վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մելքոնյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ծատուրյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, իսկ մահացած երեխան սովորում էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: