Ռոնալդո. «Ռեալն» ունի Ռոնալդու և Բենզեմա
«Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել մադրիդյան ակումբում հարձակվողների հետ կապված իրավիճակի մասին: Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում որակազրկման պատճառով բաց թողեց Իսպանիայի առաջնության 4 հանդիպում, իսկ Կարիմ Բենզեման վնասվածք ունի:
««Ռեալը» իդեալական վարվեց, որ Մորատային բաց թողեց: Նա ունի Ռոնալդու՝ աշխարհի լավագույն խաղացողին, և Բենզեմային, այնպես որ նրանց ևս մեկ կենտրոնական հարձակվող պետք չէ:
Վերջին տարիներին «Ռեալը» ցույց տվեց, թե ինչի է ունակ: Նման իրավիճակներ նախկինում էլ են ծագել, սակայն ակումբը այնուամենայնիվ տիտղոսներ է նվաճել: Հուսով եմ, լավ արդյունքները կվերադառնան», ասել է Ռոնալդոն:
5 տուրից հետո «Ռեալը» Լա Լիգայում զբաղեցնում է 8-րդ տեղը: