211652_close_icon
views-count1101 դիտում article-date 17:41 24-03-2014

«Ռեալ»-ը մտադիր է հաղթել մրցաշրջանի մնացած խաղերը. Բենզեմա

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնա»-ից կրած պարտությունից հետո նշել է, որ այժմ իր թիմը պետք է հաղթի առաջնության մնացած հանդիպումները: « Այս խաղում բազմաթիվ վճռական պահեր եղան, և այժմ մեզ անհրաժեշտ է մտածել հաջորդ խաղի մասին: Մրցաշրջանի այս հատվածում մնացած բոլոր խաղերը մեզ համար եզրափակիչ են հանդիսանալու, և մենք գիտենք, որ վերջին տուրում «Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն մրցելու են միմյանց հետ: Այդ պատճառով մենք մտադիր ենք հաղթել մրցաշրջանի մնացած խաղերը»,-ասել է Բենզեման:

Նմանատիպ նյութեր