8624 դիտում
15:51 21-09-2017
Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալուկապակցությամբ::
Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը: Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջև, ապա՝ գործընկերներիդ և վերջապես՝ ողջ հասարակության առջև:
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Այն, ինչին դուք այսօր արժանանում եք՝ մեդալների, շքանշանների և կոչումների տեսքով, իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ: Դրանք մեր ողջ ժողովրդի և երկրի գնահատականն են ձեր կարևոր և շնորհակալ գործունեությանը:
Այսօր և վաղը կյանք մտնող երիտասարդները պետք է ունենան չափանիշներ և ուղենիշներ: Նրանք պետք է իմանան, թե ի՛նչն է մեզ համար արժեք:
Մենք նաև ձեր օրինակով արժեքային համակարգ ենք սահմանում մեր հասարակության համար: Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք մասնագիտական բարձր մակարդակով և քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ օր-օրի ամրացնում եք մեր պետությունը:
Համոզված եմ, որ վաղը նման արժանավորները մեր երկրում ավելի շատ են լինելու, և մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած:
Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ գործի մեջ և երջանկություն անձնական կյանքում:
Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
9804 դիտում
18:38 27-01-2016
Բանակի օրվա առթիվ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3781 դիտում
15:20 21-09-2015
ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր