Նավթի համաշխարհային գները կրկին իջել են
Այս տարվա մայիս ամսից մինչ այսօր նավթի ամենաբարձր գների արձանագրումից հետո դրանք կրկին նվազում են։ Այդ են վկայում միջազգային էլեկտրոնային բորսաներում առևտրի տվալները։
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,16 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.63 ԱՄՆ դոլար։