Նավթի գները կրկին իջել են
Նավթի համաշխարհային գները Goldman Sachs-ի՝ նավթի գնի կանխատեսումների ֆոնին ընկել են:
Այպես, այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինն իջել է 0,57%-ով և կազմել 59,45 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի գինը իջել է 0,04%-ով՝ կազմելով 49,59 ԱՄՆ դոլար 1 բարելի դիմաց:
Goldman Sachs գործակալության վերլուծաբանները գտնում են, որ գարնանը նավթի համաշխարհային գները նավթի պաշարների ավելացման ֆոնին կշարունակեն իջնել: