Նավթի համաշխարհային գները կրկին իջել են
Լոնդոնի ICE Futures առևտրի էլեկտրոնային բորսայում Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,02%-ով և 1 բարելի դիմաց կազմել 34,06 ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.75%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 31,91 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: