3511 դիտում
10:51 21-09-2017
Ընդգծված ուզում եմ շնորհավորել այն հայորդիներին, որոնք Արցախյան պատերազմից առ այսօր լռելյայն մարտական գործողությունների կիզակետում են եղել. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։
Facebookճի իր էջում տեղադրված ուղերձում ասվում է. «Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված։
Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։ Հենց նրա՛ն պետք է անձնվեր ծառայենք։ Հենց նրա՛ կանչին ենք պարտավոր առաջինը ենթարկվել։
Այսօր ընդգծված ուզում եմ շնորհավորել բոլոր այն հայորդիներին, որոնք Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր համեստ ու լռելյայն մարտական գործողությունների կիզակետում են եղել: Նրանք են արիության, նվիրումի և հայի հավերժական արժեքների կրողը։ Նրանք ապրել են մեր բերդ-ամրոցի գրված և չգրված օրենքներով... և կերտելով Հայաստանի անկախությունը՝ պաշտպանել ու պահպանել են այն։
Փա՛ռք ու պատիվ բոլոր այն քաջերին, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, և առաջնահերթորեն նրանց, ովքեր հանուն նրա փրկության իրենց կյանքն են զոհաբերել»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան