29073 դիտում
17:33 19-09-2017
Արարատի մարզում 38-ամյա տղամարդը ինքնաշեն կրակող առարկայից կրակել է իր որովայնին. նրան լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատ գյուղի բնակիչ, 38-ամյա Վիրաբ Պողոսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր տանը՝ լոգարանում, ինքնասպանություն գործելու նպատակով երկաթյա խողովակով պատրաստված ինքնաշեն կրակող առարկայից կրակել է իր որովայնին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև ինքնաշեն կրակող առարկան:
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան լոգարանում հայտնաբերել է 63-ամյա մայրը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
14:21 27-10-2014
Ինքնաշեն կրակող սարք և 170 փամփուշտ է թողել այգու հետնամասում
893 դիտում
12:59 28-10-2014
Կամավոր հանձնել Է ինքնաշեն կրակող սարք և փամփուշտներ