Ինքնաշեն կրակող սարք և 170 փամփուշտ է թողել այգու հետնամասում
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Արմավիր քաղաքի կենտրոնական այգու հետնամասում` առվի մեջ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և տարբեր տրամաչափի 170 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]