4921 դիտում
11:33 19-09-2017
Մեր նպատակն է ծառայել մարդկանց, ովքեր տառապում են աղքատությունից. Դոնալդ Թրամփ. «Ամերիկայի ձայն»
Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է կենտրոնացնի իր գործունեությունը մարդկանց, այլ ոչ թե զեկույցներ պատրաստելու վրա, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու և մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:
Միացյալ Նահանգների նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի հիմնական նպատակն է բարելավել մարդկանց կյանքերը, սնունդ և օթևան տրամադրել աղքատներին, խաղաղություն հաստատել և օգնել կանանց պաշտպանել իրենց իրավունքները.
«Մինչդեռ, վերջին տարիներին ՄԱԿ-ն ամբողջությամբ չի իրականացնում իր ներուժը բյուրոկրատիայի և վատ կառավարման պատճառով»:
Նախագահ Թրամփը նշել է, որ վերջին տարիներին ՄԱԿ-ի ծախսերն ավելացել են ավելի քան 100 տոկոսով.
«Սակայն, մենք չենք տեսնում ներդրումներին համարժեք արդյունքներ»:
ԱՄՆ-ը աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած կազմակերպության բարեփոխումների ծրագրին, որը նախատեսում է ավելի համաչափ բաշխել ֆինանսական և ռազմական բեռը ՄԱԿ-ի անդամ-պետությունների միջև: Մասնավորապես, 2017-ին Միացյալ Նահանգները վճարել է ՄԱԿ-ի ծախսերի 28%-ից ավելին, իրավիճակ, որը Դոնալդ Թրամփի կարծիքով անարդար է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր կողմից նշել է, որ բարեփոխումների իր ծրագիրը, որին աջակցություն է հայտնել ավելի քան 128 ՄԱԿ-ի անդամ-պետություն, թույլ կտա կազմակերպությանը կենտրոնանալ առաջնահերթությունների վրա.
«Եկեք չմոռանանք, որ մեր նպատակն է ծառայել մարդկանց, մարդկանց, ովքեր տառապում են աղքատությունից, ովքեր մերժված են, մարդկանց, ովքեր հակամարտությունների զոհ են դառնում, մարդկանց, ում իրավունքներն ու արժանապատվությունը հերքվում են»:
Երեքշաբթի Դոնալդ Թրամփը ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր սսամբլեայի 72-րդ նստաշրջանում, որի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը հավանաբար իր մոտեցումներն է ներկայացնելու Հյուսիսային Կորեայի վտանգի, Սիրիայի պատերազմի, ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ:
Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
13:09 19-08-2015
Մեր երկիրը անդունդն է գլորվում. պետք է պատ կառուցել. Դոնալդ Թրամփ
5419 դիտում
08:42 17-05-2018
Հայաստանը, հաջողության դեպքում, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»