211652_close_icon

Սամվել Կարապետյանը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում, մարդկանց կհանի աղքատությունից. Նարեկ Կարապետյան

views-count850 դիտում article-date 20:00 22-12-2025
Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր ձևով» շարժման նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Կարապետյանը:

«Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ, ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է։

Բոլորը կարող են զգալ խանութներում և ամենուրեք՝ թանկացող ապրանքների գների միջոցով։

Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից»,- գրում է Նարեկ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր