211652_close_icon
views-count38285 դիտում article-date 10:55 19-09-2017

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ներսիսյանը իր վարած Lexus մակնիշի 35 CR 301 համարանիշի ավտոմեքենայով Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ամբերդի ամրոցի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 38-ամյա Վարդիթեր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանաատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մասոյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ներսիսյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրակատարողական հիմնարկում՝ որպես հերթափոխի պետ, կոչումով արդարադատության կապիտան է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր