211652_close_icon
views-count83475 դիտում article-date 21:32 21-01-2020

Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը. Niva-ով բախվել է 2410-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 095 ՏՏ 03 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 35 QV 756 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանե են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել, իսկ Niva-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի համարանիշները հաշվառված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում և այն սպասարկում է «Վարդաշեն«» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր