19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ
Սեպտեմբերի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: