Հանրապետության տարբեր տարածքներում 7 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ
Ապրիլի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: