211652_close_icon
views-count138535 դիտում article-date 22:44 15-09-2017

ԵՊՀ 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման

ԵՊՀ 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման։ Այս մասին հայտնում են [b][url=http://meganews.am/articles/446]Meganews[/url] [/b]-ի աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեկտորը նոր ուսումնական տարում նորամուծություն է արել և նոր կարգ է սահմանել։ «21-ից բարձր կրեդիտ ունեցող ուսանողները դուրս են մնում՝ առանց նախապես նախազգուշացման։ Ծնողներն աղերսում են, որպեսզի ալտերնատիվ տարբերակ առաջարկի համալսարանը, որովհետև վարկերով հասցրել են 3 կուրս իրենց զավակներին, բայց ապարդյուն»,- ասաց նա։ Փաստորեն, այսօր նոր կարգ է սահմանվել համալսարանում, որի պատճառով դեռ մայիսի լուծարք չստացած ուսանողներն են տուժում։ Հետաքրքիր է ի՞նչ է մտածում այս մասին Կրթության և գիտության նախարարությունը։ Դուրս մնացած ուսանողների ծնողները տագնապի մեջ են և պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, վարչապետին և ԿԳ նախարարին։ [b][url=http://meganews.am/articles/446]Meganews[/url][/b]-ը փորձեց կապ հաստատել Երևանի պետական համալսարանի լրատվական բաժնի հետ, բայց Կարեն Գրիգորյանի բջջայինն անհասանելի էր։ Մենք կփորձենք լսել պատմության բոլոր կողմերին և ներկայացնել իրականությունը։

Նմանատիպ նյութեր