7306 դիտում
18:32 27-11-2015
Ձերբակալված խմբի անդամ Տիգրան Բոյաջյանը դուրս էր մնացել համալսարանից. 168.am
Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, սեփական տներից մեկում վնասազերծել էին զինված մի քանի անձանց: Ըստ ԱԱԾ պետ Գարիկ Հակոբյանի հայտարարության. «Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել» : Ձերբակալվածների թիվը, ըստ ԱԱԾ պաշտոնյաների տվյալների՝ հասել է 21-ի:
168.am-ի տեղեկություններով՝ վնասազերծվածներից մեկը 1996թ. ծնված Տիգրան Բոյաջյանն է, ով մինչև վերջերս սովորում էր Երևանի պետական համալսարանի «Ակտուարական և Ֆինանսական մաթեմատիկա» ֆակուլտետում՝ 2-րդ կուրսում: Վերջինս, սակայն, ըստ ուսանողների, վերջին շրջանում գրեթե միշտ բացակայել է դասերից, նույնիսկ քննությունները չի կարողացել վերահանձնել և դուրս է մնացել համալսարանից: Ըստ ուսանողների՝ նա վերջին շրջանում դարձել էր Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից, մասնակցել է նրանց կողմից կազմակերպված քաղաքական ակցիաներին, միջոցառումներին, այդ իսկ պատճառով հաճախ բացակայել է դասերից:
Մանրամասներն` [url=http://168.am/2015/11/27/567540.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
138601 դիտում
22:44 15-09-2017
ԵՊՀ 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման
2052 դիտում
13:08 10-09-2019
Վահագն Բոյաջյանը նշանակվել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ
2190 դիտում
22:43 14-10-2022
Մեր համալսարանից դուրս են գալիս այնպիսի մասնագետներ, որոնք աշխարհներ են նվաճում․ ուսանողուհի. Oragir.news
Այս բաժնից
574 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5794 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի