211652_close_icon
views-count3564 դիտում article-date 23:02 15-09-2017

Չեխական և իսպանական ընկերությունների հետ քննարկվել են գյուղորոտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է չեխական «Ֆուդիշ» ընկերության ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին` գյուղատնտեսության բնագավառում չեխ գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Համառոտ ներկայացնելով «Ֆուդիշ» ընկերության գործունեությունը` Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կազմակերպության հիմնական առաքելությունը գյուղմթերքի արտադության կազմակերպման և բազմաթիվ երկրներից պատրաստի արտադրանքի ներմուծումն ու փաթեթավորումն է: Ընդգծելով պետական աջակցության ծրագրերի կարևորությունն ագրարային ոլորտի հետագա զարգացման համար` նա տեղեկացրել է, որ չեխական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ներկայացուցչություն բացելու ուղղությամբ: «Կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի պահանջարկը մեծ է, շուկան ազատ, հաջորդ տարվանից այս ոլորտներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները պետական աջակցության ծրագրերով մասամբ սուբսիդավորվելու են, ուստի մենք պատրաստ ենք քննարկել այս հարցերի շուրջ բոլոր առաջարկները», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Հայկական կողմի հետ գործակցությունն ավելի ամուր և իրատեսական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է գործնական կապեր հաստատել նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել նաև իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ: Հյուրերը նախարարին է ներկայացրել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ստեղծման, ինտենսիվ այգիների հիմնման, բերքի առավել արդյունավետ պահպանման նպատակով պահեստավորման կենտրոնի բացմանը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր