211652_close_icon

Անվտանգ երթևեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց. «Առավոտ»

views-count4674 դիտում article-date 10:14 14-09-2017
«Առավոտ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթևեկության մեկամսյակ։ Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երևանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ։ Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերի մայթերը «բռնագրաված» մեքենաները, կամ էլ նկատում են, բայց չտեսնելու են տալիս։ Մայթերին ամեն օր ավտոմեքենաներ են կայանում՝ այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից և ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչև վերևում գտնվող դպրոց փողոցով քայլել։ Ի դեպ, այս տարածքում տեսախցիկներ չկան, ոչ էլ մայթերին կայանելն արգելող նշաններ։ Փաստորեն անվտանգ երթևեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր