211652_close_icon
views-count2751 դիտում article-date 19:36 13-09-2017

Կարգապահական գործով Փաստաբանների պալատի խորհուրդը 3 փաստաբանի վերաբերյալ որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 12.09.2017թ.քննել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ․ Մարտիրոսյան)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 27.04.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԷԴ/0101/01/16 քրեական գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: Փաստաբանների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա առանց նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար։ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի՝ դահլիճը լքելու վարքագծում (երբ չի հայտարարվել ընդմիջման տևողություն, երբ դատարանը փաստաբաններին չի ճանաչել, որպես պաշտպան, սակայն կիրառել է պաշտպանների նկատմամբ նախատեսված սանկցիա) Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում չի արձանագրել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանի դահլիճը լքելու վարքագծում արձանագրել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի խախտում: Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները շուտով կհրապարակվեն: [b]Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր