211652_close_icon
views-count9378 դիտում article-date 12:55 13-09-2017

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» վրեժը, Մոուրինյոյի երկրորդ «սերը» և այլն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրը բավական հետաքրքիր ստացվեց: Առանձին հետաքրքրությամբ էր սպասվում «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը. այն արդարացրեց ակնկալիքները՝ կատալոնացիները լիուլի վրեժխնդիր եղան գարնանը տուրինցիներից կրած պարտության դիմաց և նույն՝ 3:0 հաշվով հաղթանակ տարան: Իսկական գալա-համերգ տվեց Մեսին, և ընդհանրապես, «Բարսելոնան» արդեն նոր խաղային ձեռագիր է ձեռք բերել, աստիճանաբար ուրվագծվում է թիմի ոճը՝ Մեսիի գլխավորությամբ: Ի դեպ, Բուֆոնը միակ հռչակավոր դարպասապահն էր մնացել, որի պաշտպանած դարպասը մինչև այս խաղը Մեսին չէր կարողացել գրավել: Երևի Նեյմարը ճիշտ արեց, որ հեռացավ ՊՍԺ, քանի որ նման Մեսիի առկայությամբ որևէ «Ոսկե գնդակ» ստանալ, թիմի առաջատար լինել հնարավոր չէ: Իսկ այսպես, Նեյմարն էլ ՊՍԺ-ի կազմում է հիմա «մեսիություն» անում, գոլեր ու փոխանցումներ կատարում, թիմն էլ «Սելթիկին» Գլազգոյում «ոտնատակ» է անում: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա այստեղ ամեն ինչ ավելի կանխատեսելի էր. մանկունյանցիները մեծ առավելություն ունեին, խոշոր հաշվով հաղթանակ տարան, Մխիթարյանը մի դյուժին գոլային պահ չիրացրեց: Միակ վատ բանն այն էր, Պոգբան վնասվածք ստացավ: Չնայած, մյուս կողմից, նրան փոխարինած Ֆելայնին հիանալի հանդիպում անցկացրեց և ապացուցեց, որ իզուր չէ Մոուրինյոն [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/12/1077133/]«հալվում»[/url] նրա համար: Չեմպիոնների լիգա, 1-ին տուր [b]A խումբ [/b]«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 3:0 Մարուան Ֆելաինի, 35, Ռոմելու Լուկակու, 53, Մարկուս Ռեշֆորդ, 84 «Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 1:2 Հարիս Սեֆերովիչ, 50 – Վիտինյո, 63, 11մ, Տիմուր Ժամալետդինով, 71 [b]B խումբ [/b]«Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 3:0 Ռոբերտ Լևանդովսկի, 12, 11մ, Տիագո Ալկանտարա, 65, Ջոշուա Կիմիխ, 90+1 «Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5 Նեյմար, 19, Կիլիան Մբապե, 34, Էդինսոն Կավանի, 40, 11մ, 85, Միկայել Լուստիգ, 83, ինքնագոլ [b]C խումբ [/b]«Չելսի» (Անգլիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 6:0 Պեդրո Ռոդրիգես, 5, Դավիդե Ձապակոստա, 30, Սեսար Ասպիլիկուետա, 55, Տիեմուե Բակայոկո, 71, Միշի Բատշուայի, 76, 82 «Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:0 [b]D խումբ [/b]«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 3:0 Լիոնել Մեսի, 45, 69, Իվան Ռակիտիչ, 56 «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 2:3 Ֆելիպե Պարդո, 89, 90+3 - Սեյդու Դումբիա, 2, Ժելսոն Մարտինշ, 13, Բրունու Ֆերնանդեշ, 43
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր