Գրանիտ Ջակա. Մատերս կխաչեմ, որ «Բազելը» հաղթի «ՄՅՈւ»-ին
«Արսենալի»կիսապաշտպան Գրանիտ Ջական անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում իր նախկին թիմի՝ «Բազելի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» կայանալիք հանդիպմանը:
««Բազելը» կարող է անել այն, ինչը եղավ 2011 թվականին (թիմերը «Օլդ Տրաֆորդում» ոչ-ոքի՝ 3:3 խաղացին, «Մանչեսթեր Յունայթեդը» խմբից դուրս չեկավ): «Մանչեսթեր Յունայթեդը»» ֆավորիտ է, սակայն երկու խաղերում ամեն ինչ հնարավոր է:
Մատերս կխաչեմ, որ իմ նախկին թիմը նման մի հաջողության հասնի», ասել է Ջական: