28220 դիտում
10:14 11-09-2013
Ինչպե՞ս Հայաստանի հավաքականը հաղթի տնային խաղերում, եթե «5 հոգով 6 երգ ենք երգում»
2013-09-11 10:04:36
Որքան էլ, որ զարմանալի է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մինչ այժմ անցկացրած 4 հանդիպումներից 4-ում պարտություն է կրել և դա այն դեպքում, երբ արտագնա 4 խաղերից 3-ում մերոնք հաղթանակ են տոնել: Դժվար է բացատրել, թե ինչն է պատճառը, որ մեր ընտրանին չի կարողանում, այս ընտրական փուլի շրջանակում լավ հանդես գալ տնային խաղերում, սակայն մի բան ակնհայտ է` մենք չենք կարողանում համապատասխան կերպով աջակցել և առաջ մղել մեր տղաներին:
Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականը ունի երկու ֆան ակումբ` FAF-ը և Red Eagles-ը, որոնց միջև ստեղծվել է մեղմ ասած անառողջ մրցակցություն: Այդ մրցակցության արմատները շատ խորն են, սակայն դա շատ քիչ կարևոր է, երբ մեր ազգային հավաքականն է խաղում: Փոխանակ, այս ֆան ակումբները օրինակ ծառայեն և իրենց շարքերում ներգրավեն շարքային երկրպագուներին` ամեն ինչ թողել և դուրս են եկել իրար դեմ: Այս հարցում իր մեծ մեղավորությունն ունի ՀՖՖ ղեկավարությունը, որը հենց սկիզբ է դրել այս ամենին:
Նման երևույթ շատ տգեղ է դիտվում կողքից և բացասական է անդրադառնում խադաշտում հանդես եկող ֆուտբոլիստների հոգեբանության վրա: Այս ամենը ակհնայտ դարձավ Հայաստան – Դանիա խաղի ժամանակ, երբ «Հրազդան» մարզադաշտի արևելյան տրիբունայում ցուցադրական մրցակցության էին դուրս եկել վերոնշյալ երկու ֆան ակումբները: Զարմանալին այն է, որ կողք կողքի նստած տարբեր ֆան ակումբների, բայց միևնույն գաղափարի շուրջ հավաքված երկրպագուները մրցակցում են միմյանց հետ և միաժամանակ երգում էին տարբեր երգեր: Այստեղ հիշեցի «Եռանկյունի» ֆիլմից հայտնի արտահայտությունը` «Է՜, բա եղա՞վ... հինգ հոգով վեց երգ ենք երգում...հարյուր հոգով մի երգ պիտի երգենք, որ օճորքը քանդվի»: Պետք է համախմբվել մեկ գաղափարի շուրջ` մանավանդ, որ խոսքը գնում է Հայաստանի ազգային հավաքականի մասին: Եվ հետո ինչո՞ւ է ՀՖՖ-ն, այս ֆան ակումբներին տրամադրում մարզադաշտի ամենալավ տեղերը: Աշխարհում ընդունված երևույթ է, որ ուլտրա ֆաները միշտ տեղ են զբաղեցնում դարպասների հետևում գտնվող տրիբունաներում, քանի որ նրանց համար կարևորը, ոչ թե մարզադաշտի ամենալավ տեղից խաղ դիտելն է, այլ ողջ խաղի ընթացքում իրենց թիմին անդադար և անմնացորդ աջակցելն է: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այս կարգը ընդունված է, բայց ոչ Հայաստանում: Հասկանալի է, որ մեր մոտ երկրպագելու մշակույթը զարգացման վաղ փուլում է գտնվում և ապագայում, այս հարցին դժվար թե լուծումը տրվի:
Անդրադառնալով Հայաստան - Դանիա խաղին պետք է նշել, որ հանդիպումից առաջ ստեղծված ոգևորության ալիքը այնքան մեծ էր, որ «Հրազդան» մարզադաշտում ակընկալվում էր անշլագ, սակայն որքան էլ, որ զարմանալի էր և հիասթափեցուցիչ` մարզադաշտի տրիբունաները կիսադատարկ էին: Իհարկե մյուս կողմից կարելի է դրա համար գտնել մի շարք պատճառաբանումներ, սակայն Դանիայի հետ պատասխանատու խաղում մեր տղաները ունեին բուռն աջակցության և լեփ-լեցուն մարզադաշտի կարիք, սակայն երկրպագուները այս խաղում լիարժեք չեղան մեր հավաքականի կողքին: Տվյալ պարագայում մենք մեր հավաքականից տնային խաղերում ավելին պահանջելու իրավունք չունենք:
[bold]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/bold]
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
17:51 19-04-2019
Վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները. այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին. Տիգրան Մանսուրյան
6097 դիտում
11:14 11-05-2021
Եթե հաղթի ձախողած վարչապետը, կարո՞ղ ենք ենթադրել՝ ՀՀ քաղաքացին համակերպվել է կորուստներին. Արսեն Ջուլֆալակյան
2048 դիտում
22:23 11-12-2021
«Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալը» հաղթեցին տնային խաղերում
Այս բաժնից
2698 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
2932 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3466 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)