211652_close_icon
views-count2676 դիտում article-date 17:41 12-09-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 11-ից 12-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք: Բացահայտվել է գողության 7, խարդախության 9 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր