3063 դիտում
20:20 11-09-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է ՀԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակի կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութրոյին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք մեր երկրում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նա լավագույնս կշարունակի արդեն ձևավորված և ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը:
Սիրիլ Մյուլլերը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունից և այն գնահատել արդյունավետ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը ցանկանում է հետագայում էլ ավելի ամրապնդել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Հանդիպմանը ՀԲ պատվիրակությունը ներկայացրել է «Ապագայի Հայաստանը» խորագրով զեկույցը, որով գնահատվել են մեր երկրի խնդիրները, կարողությունները, առավելություններն ու անդրադարձ կատարվել կառավարության գործունեությանը: Նշվել է, որ այս զեկույցի հիման վրա էլ մշակվելու է Հայաստանի հետ ՀԲ-ի գործունեության ծրագիրը: Սիրիլ Մյուլլերը շեշտել է, որ զեկույցում տեղ գտած առաջարկությունները համընկնում են ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի և բարեփոխումների օրակարգի հետ: «Այս ընթացքում դուք ցույց եք տվել հիանալի ծրագրեր իրականացնելու ձեր կարողությունները, ուստի վստահ եմ, որ կարող ենք ՀՀ կառավարության հետ հասնել հաջողությունների»,- ընդգծել է ՀԲ փոխնախագահը:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
5185 դիտում
20:00 06-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
2896 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
865 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
706 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը