Օգնում են փրկարարները
Սեպտեմբերի 9-ին, ժամը 07:45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում հոգեպես անհավասարակշիռ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում են գտնվել 1974 թ. ծնված Կ. և 1955 թ. ծնված Ա. Կ.-երը: Ա. Կ.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հոգեբանական աջակցություն, իսկ Կ. Կ.-ը հոսպիտալացվել է հոգեբուժական կենտրոն: