Մինսկում ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռուս-բելառուսական զորավարժությունների
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեկ ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների, հայտնում է [url=https://www.svoboda.org/a/28724847.html]svoboda.org[/url]-ը:
Ցույցը կազմակերպել է Բելառուսի ազգային կոնգրեսի առաջնորդ Նիկոլայ Ստատկևիչը:
Ցույցին մասնակցել է մոտ 100 մարդ:
Ցուցարարները բանաձև են ներկայացրել՝ բողոքելով, որ Բելառուսը ներքաշում են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի դիմակայության մեջ: Բանաձևում նշված է, որ Բելառուսը պետք է ձգտի չեզոքությանը և մերժի օտար զորքերի ներկայությունը երկրում: «Արևմուտք-2017-ը գնահատում ենք որպես սպառնալիք մեր երկրի ինքնիշխանությանը»,- նշել են ակցիայի մասնակիցները: