211652_close_icon
views-count7023 դիտում article-date 16:16 09-09-2017

Ռուսաստանում բեռնատարը բախվել է ուղևորատար գնացքին, կա 15 տուժած

Ռուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային, այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Գործակալության փոխանցմամբ՝ բախման հետևանքով 15 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Տուժածներից 4-ը անչափահասներ են։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գնացքը իրականացնում էր Ադլեր-Նիժնևարտովսկ երթուղին։

Նմանատիպ նյութեր