211652_close_icon
views-count3556 դիտում article-date 12:43 09-09-2017

Փաստաբանները նախագահ են ընտրում

Փաստաբանների պալատն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ընդհանուր ժողով է գումարել: Ժողովի օրակարգի գլխավոր հարցը Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ են: Պալատի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: Ընտրողների թիվը հասնում է 1852-ի: Ժամը 09։00-ին մեկնարկել է քվեարկությունը: ՀՀ փաստաբանների պալատի 09.09.2017թ. ընդհանուր ժողովի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի կողմից հավատարմագրվել է հինգ կազմակերպություն՝ «Հայաստանի հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը», «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ-ն և « Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն: Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013 թվականի սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր