7636 դիտում
10:30 09-09-2017
Աննախադեպ իրավիճակ. նոր ընդդիմադիր ուժը հավակնում է լրացնել դաշտում առաջացած վակուումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքը հանդես է եկել տևական ժամանակ քննարկումների և դաշինքի ներքին վիճակի մասին բազմաթիվ դատողությունների առիթ դարձած նախաձեռնությամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ:
Դաշինքը տարածել է ԱԺ հայտարարության նախագիծ, որով ՀՀ խորհրդարանը ենթադրաբար պետք է հայտարարի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին, քանի որ այդ կառույցին անդամակցությունը բացարձակապես չի ապահովել Հայաստանի թե՛ տնտեսական ու քաղաքական, սոցիալական զարգացում, թե՛ անվտանգություն: Այդ նախաձեռնության մասին հայտարարեց դաշինքի առաջնորդներից էդմոն Մարուքյանը, հետո նրան աջակցեց Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռեց, երբ խոսակցություններ սկսեցին շրջանառվել դաշինքում այդ թեմայով պառակտման հեռանկարի մասին, քանի որ կան տարաձայնություններ: Դաշինքն արձագանքում էր, որ տարաձայնությունը վերաբերում էր նախաձեռնության, այսպես ասած, ճիշտ ժամանակին, ոչ թե բովանդակությանը: Եվ ահա «Ելք»-ը ներկայացնում է ԱԺ հայտարարության նախագիծ՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, որը կլինի սեպտեմբերի 11-ին:
Արդյո՞ք դա նշանակում է, որ «Ելք»-ը հաղթահարել է ներքին տարաձայնությունները և այդպիսով կատարել քայլ առաջ՝ դեպի քաղաքական հասունացման ճանապարհ: Այդ հարցը թերևս պակաս կարևոր չէ, քան բուն նախաձեռնությունը ԵՏՄ մասով, որովհետև գործ ունենք նոր ընդդիմադիր ուժի հետ, որը հավակնում է լրացնել ընդհանուր դաշտում առաջացած վակուումը, հաղթահարել ճգնաժամն ու ՀՀ-ում ձևավորել քաղաքական ընդդիմադիր նոր բևեռ՝ նոր ոչ միայն անվանումով, այլ նաև մտածողությամբ, բովանդակությամբ, մեթոդաբանությամբ, որակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4260 դիտում
10:39 01-02-2019
Եթե խոսել չես կարողանում, սովորիր լռել․ նորերը փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը․ «Փաստ»
2453 դիտում
10:20 21-09-2019
Փաշինյանը մտադիր է լրացնել «բացը». «Փաստ»
Այս բաժնից
463 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
439 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»