Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը կոտրեց Յիֆանի դիմադրությունն ու անցավ հաջորդ փուլ
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի ավարտեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ տարավ և 4:2 ընդհանուր հաշվով անցավ 1/16 եզրափակիչ:
ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սևյանը թայ-բրեյքում զիջեց չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնաց հետագա պայքարից:
1/8 եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովն է:
Այս փուլի անակնկալներից կարելի է նշել Ադրբեջանի երկու առաջատար գրոսմայստերների՝ Մամեդյարովի ու Ռաջաբովի անհաջողությունը, որոնք դուրս մնացին պայքարից: