Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 8-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 93 շենքի 54-րդ բնակարանի վատառողջ բնակիչը ընկել է հատակին. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: