4471 դիտում
22:00 08-09-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի «Տաղանդների ակադեմիա»
Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի «Տաղանդների ակադեմիա»:
Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի նախագահ Ժաննա Վորոբյովայի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրականացվող ծրագրերը՝ պատասխանատուները նշելեն, որ ակադեմիայում հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Առանձնակի կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` նշվել է նաև, որ այն իսկապես հրաշալի հնարավորություն է պատանիների համար` ստանալու նեղ մասնագիտական լավ կրթություն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի աշխատանքը ներկայացնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կրթօջախն իսկապես հագեցած է որակյալ կրթություն ապահովելու անհրաժեշտ պայմաններով և հնարավորություններով, ինչն, անշուշտ, երեխաների համար ավելի հետաքրքիր և արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1005 դիտում
21:26 22-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան
1088 դիտում
22:35 22-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի գրքերի միջազգային սրահ
2005 դիտում
13:05 07-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
451 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
472 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները