211652_close_icon
views-count2352 դիտում article-date 18:45 08-09-2017

Հայաստանում «Մորուքի փառատոն» է անցկացվելու

«Մորուքի փառատոնը» Հայաստանում կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: «Մենք մեկ տարի առաջ ներկայացնում ենք կայանալիք փառատոնները, քանի որ դրանք ավելի ճանաչելի են դառնում: 2018-ի համար նախաձեռնել ենք «Մորուքի փառատոնը»: Այն կլինի զբոսաշրջային փառատոն: Կանցկացվեն անհեթեթ ու անհավանական մորուքների մրցույթներ: Փառատոնի ծրագիրն արդեն ուղարկել ենք զբոսաշրջային ընկերություններին: Հունվարից այն կներառվի զբոսաշրջային փաթեթներում»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով՝ այս փառատոնը կազմակերպելու միտքը ծնվել է հանկարծակի: «Ես կողմնակից եմ բոլոր, նույնիսկ անհեթեթ փառատոններին, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Կան նույնիսկ գյուղեր, որոնք գյուղի բնակիչներից շատ մարդ են ընդունում փառատոնների շնորհիվ»,- ասաց հիմնադրամի տնօրենն ու հավելեց՝ փառատոնը մեծ հնչեղություն կունենա: Այն կանցկացվի Երևանում, սակայն կոնկրետ տեղը դեռ պարզ չէ: 2018 թվականին արդեն նախատեսված են շատ այլ ավանդական փառատոններ ևս: Մայիսին կլինի «Երևանի կինոօրերը»: Կանցկացվի «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը: Իսկ սեպտեմբերին կլինեն ավանդական «Գաթայի», հոկտեմբերին՝ «Արենի» գինու փառատոնները:

Նմանատիպ նյութեր