Ֆաուստինյո Ասպրիլյա. Հավաքականում Մեսիի կողքին էշերի նախիր է
Կոլումբիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաուստինյո Ասպրիլյան քննադատել է Արգենտինայի հավաքականի խաղացողներին, որոնք 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում սեփական հարկի տակ 1:1 խաղացին Վենեսուելայի հետ:
«Ինչպե՞ս Մեսին կարող է խաղալ այդ էշերի նախիրի հետ: Այդ թիմին մամուլն է ընտրում, իսկ Մեսիին պետք է իսկական խաղացողներ:
Նա գոլային երեք պահ ստեղծեց, որոնք վախեցրին վենեսուելացիներին: Մեսիին դժվար է այդ պարողների հետ խաղալ», ասել է Ասպրիլյան: