Ադրբեջանում էշերի պակաս է նկատվում
Ադրբեջանի Վիճակագրական տվյալների պետական կոմիտեի փոխանցմամբ՝ իրենց երկրում ավանակների մեծ պակաս է նկատվում, որոնց հիմնականում օգտագործում են բեռնափոխադրումների համար:
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում հաշվվում է 39 հազար 992 ավանակ: Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 43 հազար 425:
Ավանակները համարվում են այդ երկրի հեռավոր շրջանների ամենատարածված փոխադրամիջոցը: