6762 դիտում
15:03 08-09-2017
ՀՀ գյուղնախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ Հայաստանում նրա առաքելության ընթացքում երկկողմ համագործակցության շրջանակներն ավելի կընդլայնվեն, իսկ համատեղ ծրագրերը ամուր հիմք կհանդիսանան երկրում գյուղատնտեսության բնագավառի հետագա զարգացման համար:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք առավելապես ուղղված են ոլորտում գործող ընկերությունների համար շրջանառու միջոցների, իսկ գյուղացիական տնտեսությունների և անհատ ֆերմերների համար` մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը:
Իր հերթին Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ անկախացումից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նկատելի են առաջընթացի դրական միտումներ, և Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
13:33 03-03-2017
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է դրամաշնորհային ծրագրերը