211652_close_icon
views-count2255 դիտում article-date 21:38 06-06-2018

ՀՀ գյուղնախարարը և Ռայմունդ Յելեին քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ-ի աջակցությամբ ընթացող ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ-ի աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները: Հանդիպման սկզբում Ռայմունդ Յելեն շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք և վերահաստատել ՊԳԿ-ի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բարելավմանը և գյուղական համայնքների զարգացմանը: Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Ոլորտի ներկայիս կարևորագույն խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրման, մշակվող հողատարածությունների ընդլայնման, ոռոգման կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծելով երկրում կոոպերացիայի զարգացման և կոոպերատիվների ներքո փոքր և միջին ֆերմերների միավորումը` զրուցակիցները միաժամանակ կարևոր են համարել տեղական գյուղմթերքի շուկայահանման և իրացման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական կենդանիների նույնականացմանը, խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր