3233 դիտում
12:36 09-12-2016
ՀՀ գյուղնախարարը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացման հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ԱԶԲ-ի կողմից իրականացվող գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները:
Վերլուծությունն ուղղված է բացահայտելու առկա հիմնախնդիրները, ուսումնասիրելու դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձևաչափերը, ինչպես նաև պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու հնարավոր գործիքները:
Հանդիպման ընթացքում նախարարի կողմից բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր` մասնավորապես խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը: Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից խաղողագործական արտադրանքի համար նվազագույն գների սահմանման, խաղողագործության ոլորտում ֆիլոքսերիայի դեմ պայքարի միջոցառումների, ֆիլոքսերակայուն սորտերի մշակման, աշխարհագրական անվանումների համակարգի ներդրման հարցերին:
Կողմերը կարևորել են հայկական գինեգործական արտադրանքի բրենդավորման և արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ կազմակերպման հարցերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից գինեգործության ոլորտում ներգրավված կազմակերպությունների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հետագայում ԱԶԲ-ի կողմից այդ աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը:
Իգնատի Առաքելյանը և Շեյն Ռոզենտալը համակարծիք էին, որ խաղողագործության ոլորտում խնդիրների հաղթահարման և ճյուղի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
880 դիտում
12:49 28-04-2024
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
1821 դիտում
19:04 17-01-2022
Վարչապետի մոտ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները
2247 դիտում
14:53 23-06-2016
ՀՀ-ում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ` զարգացնելու գինու արտադրության ոլորտը
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում