Հայաստանում ռուսական քարոզչամեքենան լուրջ խնդիրների առջև է կանգնած. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում ռուսական քարոզչամեքենան վերջին օրերին հոգ է տանում, որ հանրային լայն տարածում ստանա այն մտայնությունը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. նա է այն վարչապետը, որի «քուղերը կկապի» ՀՀԿ-ն 2018-ին, իսկ Սերժ Սարգսյանը կնստի կուսակցության գրասենյակում և Բիձինա Իվանիշվիլու նման կղեկավարի երկիրը:
Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ո՛չ ՀՀԿ-ն և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը միանշանակ և վերջնական չեն հայտնել իրենց տեսակետն այդ առնչությամբ:
Ասում են նաև, որ այդ քարոզչամեքենայի առջև խնդիր է դրված մի կողմից՝ հասարակական կարծիք ձևավորել ընդդեմ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի, մյուս կողմից` հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ լուրջ խնդիրներ կունենան, եթե նման և մնացյալ հարցերում Ռուսաստանի գերակա շահն անտեսեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]