3669 դիտում
22:50 07-09-2017
Հայ-ճապոնական համագործակցությունը շարունակական արդյունք է ապահովում. ստորագրվել է 14 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի համաձայնագիր
Այսօր՝ եպտեմբերի 7-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Էյջի Ասամիին:
Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում 2015-2016թթ. տեխնիկական համագործակցության և դրամաշնորհային ծրագրերում ընդգրկելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից դրամաշնորհային հայտ է ներկայացվել Ճապոնիայի կառավարությանը` հանրապետության երեք մարզերում Սյունիք, Լոռի և Շիրակ տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվելու է 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք:
Անգնահատելի աջակցության համար շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ժողովրդին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրապետությունում գրանցված բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում կրակի դեմ պայքարի լավագույն միջոց են հանդիսացել հենց ճապոնական կառավարության տրամադրած մեքենաները՝ նշելով, որ դրանց օգնությամբ Հայաստանն օգնություն է ցուցաբերել նաև Վրաստանին և Ռուսաստանին:
Էյջի Ասամին իր հերթին շեշտեց, որ մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես՝ համանման աղետների սպառնալիքների տեսքով, և իրենց համար ամենաբարձր գնահատականն այն է, որ դեռևս 2010 թ. տրամադրված մեքենաները խնամքով պահպանվում են և օգտակար ծառայություն մատուցում մարդկանց:
- Մեր աջակցությունը միայն ծրագրի շրջանակով չի սահմանափակվում, այն զարգանում է և ապահովում շարունակական արդյունք, որը շատ բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից,- ասաց ճապոնական գործակալության ներկայացուցիչը:
Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիր (14 մլն ԱՄՆ դոլար արժեքով):
Հավելենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ՀՀ արտգործնախարարություն ում կայացած ընդունելության ժամանակ ստորագրել են ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև նույն ծրագրի հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
8171 դիտում
23:35 23-03-2017
Ստորագրվել է դրամաշնորհի համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև
3666 դիտում
15:07 27-09-2017
Ճապոնական ընկերությունը կաջակցի ԱԻ նախարարությանը, ստորագրվել է համաձայնագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
505 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան