211652_close_icon

Տեղի կունենան վերջին 12 տարվա արեգակնային ամենաուժգին բռնկումները, փորձագետ

views-count10461 դիտում article-date 15:11 07-09-2017
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արևի վրա վերջին 12 տարիների ամենաուժեղ բռնկումները տեղի կունենան, որոնք կառաջացնն հզոր մագնիսական փոթորիկ և կխափանեն ուղեծրում տիեզերական սարքերի աշխատանքը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Մոսկովյան տիեզերական հետազոտական կենտրոնի ղեկավար Իվան Մոիսեևը։ Մասնագետի խոսքով՝ նշված ճառագայթային բռնկումները իոնային ալիքներ են առաջացնում մթնոլորտի վերին շերտրում, ինչն էլ ազդում է սարքերի կանոնավոր աշխատանքի վրա։ Արեգակնային ժայթքման դեպքերի ժամանակ էներգիայի պայթյունային արտանետումը տաք պլազմայի և արագացված մասնիկների առաջացման սկզբնաղբյուրն է պսակի մեջ միջին ջերմային էներգիաներից բարձր՝ մոտավորապես 100 էՎ էներգիաների դեպքերում։

Նմանատիպ նյութեր