211652_close_icon
views-count2556 դիտում article-date 17:14 07-09-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 6-ից 7-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 7, խարդախության 6, ավտոմեքենա փախցնելու և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր