4577 դիտում
10:37 07-09-2017
Գյուղացիներն ապառիկով պարարտանյութ են գնել. մատակարարը պարտքը մարզպետարաններից է պահանջում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում: Նախորդ տարիներին գյուղապետերը այդ ամենը տրամադրել են ապառիկ՝ գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով: Բայց շատ գյուղացիներ չեն կարողացել վճարել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ բերք չեն ստացել:
Ու հիմա այդ պարտքը բռնագանձելու համար մատակարարը՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն, դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ մարզպետարանների: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերը մոտ 180 մլն դրամի պարտք են ընկերությանը:
Ի դեպ, ամենաշատը Արմավիրի մարզի պարտքն է՝ 125 մլն դրամ: Թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, դժվար է ասել՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5250 դիտում
16:13 18-09-2014
Երևանում մատակարարը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային. տեսանյութ
1776 դիտում
18:14 26-03-2015
Արարատում պարարտանյութ կգնեն շուկայականից ցածր գներով
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»