Երևանում մատակարարը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային. տեսանյութ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Ռուբեն Մակարյանը իր վարած Mitsubishi մակնիշի 80 AA 858 համարանիշի ավտոմեքենայով Նորագյուղի 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա Անահիտ Միքայելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան, ով ստացել է ձախ կրունկի կոտրվածք և պոլիտրավմա, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Մակարյանն աշխատում է «Խոսպ» ՍՊԸ-ում՝ որպես մատակարար:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի