211652_close_icon
views-count5517 դիտում article-date 20:22 06-09-2017

Վարչական դատարանը Շահեն Հարությունյանին տուգանել է 150.000 դրամով

ՀՀ Վարչական դատարանում հրապարակվեց ակտիվիստ Շահեն Հարությունյանի գործով դատարանի որոշումը, համաձայն որի՝ Շահեն Հարությունյանը տուգանվեց 150.000 ՀՀ դրամով: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված հայցադիմումի առիթ է հանդիսացել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 16-ից 19-ը հավաքներ անցկացնելը: Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր էր ներկայացրել: Շ. Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությամբ դրանք միացվել էին մեկ վարույթում: Հիշեցնենք, որ մայիսի 16-ից 19-ը Շահեն Հարությունյանը հավաքներ էր կազմակերպել «Հաց բերողի» մահվան կապակցությամբ և նրա հուղարկավորությունը կազմակերպելու խնդրով: Նշենք, որ 180.1 հոդվածի առաջին մասով նախատեսվում է 100.000-ից 300.000 դրամ տուգանք:

Նմանատիպ նյութեր