211652_close_icon

Չարենցավանի համայնքապետին ԿԿՀ-ն տուգանել է 20 400 000 հազար դրամով․ aravot.am

views-count10519 դիտում article-date 17:10 25-12-2025
Aravot.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով՝ 20 400 000 հազար դրամով։

Որոշումը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ի նիստում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը հարուցվել էր 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ զանցանքի հատկանիշներով՝ առերեւույթ խախտման կապակցությամբ։ Պատճառը՝ 478 միլիոն դրամի պայմանագիրն էր։ Այս մասին հոդված էր տպագրվել Infocom.am կայքում։

Ուսումնասիրության արդյունքում ԿԿՀ-ն պարզել է, որ 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին Հակոբ Շահգալդյանը կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊԸ-ի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից ԿԿՀ չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր